Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ Գռզոյի հրահանգով պրեզիդենտ աշխատող Խաչատրյան Վահագը «լվացել է Նիկոլի երեսը» ու հայտարարել, թե Արցախի հարցում մեղավոր են բոլորը: «Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ և՛ Արցախի, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-մասնավորապես՝ ասել է պրեզիդենտը՝ կատարվածի համար մեղադրելով Հայաստանի քաղաքական գործիչներին, ինչպես նաև հենց իրեն: 

 

Նախ՝ միանգամից պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում պրեզիդենտն ակնհայտորեն գերագնահատել է  սեփական անձը. երբ Արցախը Նիկոլը գցում էր Իլհամի գրպանը, Խաչատրյան Վահագն ընդամենը  շարքային փորձագետ էր ու դեռ Խաչատուրյան չէր վերանվանվել: 

 

Մյուս կողմից՝ պակաս կասկածելի չի թվում նրա այն պնդումը, թե մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով՝ այդպես էլ չցանկանալով դիմացի շահի հետ հաշվի նստել: Ակնհայտ է, որ եթե այդպես լիներ, ապա նախկին բոլոր իշխանությունները ազերիների հետ չէին գնա բանակցելու նույն Կազանի փաստաթուղթը, որից հրաժարվեց թուրքը, 2012-ին չէր ծնվի, 2017-ին էլ իշխանություններն Ադբեջանի հետ խնդրի քաղաքական կարգավորմանն առնչվող փաստաթուղթ չէին նախաստորագրի: Նախկին իշխանությունները երբեք հանդես չեն եկել արմատական դիրքերից՝ միաժամանակ հրաժարվելով գնալ միակողմանի զիջումների: Այս տեսանկյունից Նիկոլին բաժին հասած դիվանագիտական ժառանգությունը գերիդեալական էր, որի հետ, սակայն, նա վարվեց խոզավարի. Խաչատչյան Վահագի շեֆը, իրեն դնելով հայրենասերի տեղ, հրաժարվեց  նախաստորագրված փատաթղթից՝ սկսելով բանակցել սեփական կետից, ինչի հետևանքով այսօր հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում վերածվել է թամաշայի առարկայի,և դեռ հայտնի չէ, թե որքան է պահանջվելու մեզնից՝ վերականգնելու սփական վարկն ու արժանապատվությունը: 

 

Այսպիսով՝ Խաչատրյան Վահագը փաստացի արդարացրել է թուրքերին՝ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը բարդելով հայկական կողմի վրա: Մի՞թե սա հայ ղեկավարին վայել պահվածք է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել